Ֆորմուլա 1-ի աշխարհի կրկնակի չեմպիոն և «Ալպինի» նորեկ Ֆերնանդո Ալոնսոն վթարի է ենթարկվել Շվեյցարիայում հեծանիվ վարելիս։
Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ Ալոնսոյին հեծանիվ վարելու ընթացքում վթարի է ենթարկել մեքենան։
Իսպանացի արշավորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական հետազոտությունը ցույց է տվել հնարավոր կոտրվածքների առկայություն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ռիսկ կա, որ իսպանացին բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը, որը նախատեսված է մարտի վերջին:
Ալոնսոյի թիմը ևս հաստատել է տեղեկությունը․
«Ֆերնանդոն գիտակցության է ու իրեն լավ է զգում։ Վաղը՝ առավոտյան նա լրացուցիչ հետազոտություն կանցնի։ Ներկա պահին «Ալպինը» հավելյալ մեկնաբանություններ չի տալու, նոր տեղեկություն կհրապարակվի վաղը»,-ասված է հայտարարության մեջ։