«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին մարդը, ով սոցիալական ցանցերում ունի 500 միլիոն հետեւորդ, Այս մասին հայտնում է Bleacher Report-ը:
2018-ին Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»: Նախկինում պորտուգալացի ֆուտբոլիստը խաղացել է Լիսաբոնի «Սպորտինգում» ու «Մանչեսթեր Յունայթեդում»: 2003 թվականից Ռոնալդուն խաղում է Պորտուգալիայի հավաքականում, որի կազմում 2016-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: