ԲԿՄԱ-ի նախկին կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան չի կարողանա խաղալ «Պորտիմոնենսիում», որի հետ նա պայմանագիր ստորագրեց նախորդ շաբաթ օրը:
Աղբյուրի համաձայն, 34-ամյա ճապոնացին հանդիպել է պորտուգալական ակումբի նախագահի հետ, և նա Հոնդային բացատրել է, որ չի կարող ընդգրկվել առաջնության հայտացուցակում՝ խաղացողի գրանցման վերջնաժամկետի խախտման պատճառով: ,
Նշվում է, որ Հոնդան մտադիր է մինչեւ ամսվա վերջ գտնել նոր թիմ, որպեսզի նա կարողանա մասնակցել ամռանը կայանալիք Տոկիոյի Օլիմպիական խաղերում: