Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 12-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօրվա հանդիպումների քանակն այդքան էլ շատ չէ։
Բունդեսլիգայում այսօր կկայանա 21-րդ տուրի առաջին հանդիպումը։ Երևանի ժամանակով 23։30-ին կմեկնարկի «ՌԲ Լեյպցիգ»-«Աուգսբուրգ» հանդիպումը։
23։45-ին կմեկնարկի Ա Սերիայի միակ հանդիպումը՝ «Բոլոնիան» սեփական հարկի տակ կընդունի «Բենևենտոյին»։
Իսկ ևս 15 րոպե անց՝ ուղիղ կեսգիշերին, կմեկնարկի Լա Լիգայի միակ հանդիպումը։ Կհանդիպեն «Սելթան» և «Էլչեն»։