Գյումրիի «Շիրակը» Ձորաղբուրում ընթացող հավաքի վերջին խաղում մրցել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Վեստ Արմենիա» ակումբի հետ և 1-2 հաշվով պարտություն է կրել:
«Շիրակի» կազմում միակ գոլը հեղինակել է Արման Ասլանյանը:
«Այսքանով մեր ուսումնամարզական հավաքը ավարտված է, թիմն վերադառնում է Գյումրի», ասվում է «Շիրակի» մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: