«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ Թուրինի «Յուվենտուս» հավանական տրանսֆերի մասին խոսել է ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան։
«Պոգբան «Յուվենտուսու՞մ»։ Ես չեմ կարող խոսել Պոգբայի մասին, որովհետև մարդիկ նյարդայնանում են, նրանք չեն կարողանում քնել գիշերները։ Ես պետք է լուռ աշխատեմ։ Եթե ես խոսեմ, ինչ որ մեկը կվիրավորվի»,-Ռայոլայի խոսքն է մեջբերում ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Պոգբան չէր բացառել, որ կարող է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»։