«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի 1/8-րդ եզրափակիչ փուլում 3-1 հաշվով առավելության հասավ «Սուոնսի Սիթիի» նկատմամբ։
Սա 15-րդ անընդմեջ հաղթանակն էր «Ման Սիթիի» համար բոլոր մրցաշարերում։ Անգլիական թիմերի շրջանում այս շարքը ամենաերկարն է։ Անգլիական ֆուտբոլի պատմության մեջ ոչ մի թիմի նախկինում չէր հաջողվել այսպիսի ցուցանիշ գրանցել։
Հիշեցնենք, որ այս հաղթանակը 200-րդն էր Պեպ Գվարդիոլայի համար մանչեսթերյան թիմի ղեկին։