«Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է իր կարիերայի ծրագրերի մասին:
«Կայի՞ն տարբերակներ ռուսական ակումբներ տեղափոխվելու համար: Կոնկրետ տարբերակներ չկային: Ես կցանկանայի հնարավորինս երկար մնալ Եվրոպայում, առաջընթաց ապրել և զարգանալ այստեղ: Եթե այդպիսի լուրջ քայլ արդեն արված է, ապա չես կարող նահանջել, պետք է առաջ գնալ:
Փորձում եմ չմտածել ապագայի մասին, կարծում եմ ՝ դա կարող է ապակողմնորոշող լինել: Հիմնական բանը հմտությունները զարգացնելն է, հնարավորությունների ճիշտ օգտագործումը: Ի՞նչ կլինի հետո. գաղափար չունեմ: Ես ուզում եմ ապրել այսօրվա օրով և անել ամեն ինչ»,- մեջբերում է Սևիկյանին MatvhTv-ն:
Ավելի վաղ Սևիկյանը խոսել էր «Լեւանտե» տեղափոխվելու և թիմին հարմարվելու մասին: