Իտալիայի գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ եզրափակիչի երկրորդ մասնակցի անունը։
«Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել էր «Նապոլիին»։ Հանդիպման 10-րդ րոպեին Դուվան Սապատան առաջ մղեց տանտերերին։ 6 րոպե անց Մատեո Պեսինան կրկնապատկեց «Ատալանտայի» առավելությունը։
53-րդ րոպեին Իրվինգ Լոսանոն կրճատեց հաշվի տարբերությունը։ 78-րդ րոպեին Պեսինան դուբլ գրանցեց՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
«Ատալանտան» հաղթեց 3-1 հաշվով։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուկ ոչ ոքիով։ Ջան Պիերո Գասպերինիի սաները դուրս եկան Իտալիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հանդիպելու են «Յուվենտուսին»։