«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անորոշ մնալ։
Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կապ չի հաստատել 34-ամյա պաշտպանի հետ։ ՊՍԺ-ն հետաքրքրված է Ռամոսի ծառայություններով, սակայն առաջարկ կանի միայն այն ժամանակ, երբ նա դառնա ազատ գործակալ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռամոսը դեռևս չի որոշել՝ մնալու է «Ռեալում», թե ոչ։ Այս հարցը շարունակում է բաց մնալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռամոսի գործակալը առաջիկա շաբաթվա ընթացքում մեկնելու է Մանչեսթեր։