«Մանչեսթեր Սիթին» սառեցրել է հետաքրքրությունը «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով, հաղորդում է Eurosport-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարները հետաքրքրված էին Լաուտարոյով, որին դիտարկում էին որպես Սերխիո Ագուերոյին պոտենցիալ փոխարինող։
Սակայն հիմա «Ման Սիթին» դադարել է հետաքրքրվել Լաուտարոյով, քանի որ «ներաձուրիները» նոր պայմանագիր են առաջարկելու նրան առաջիկա շաբաթների ընթացքում։