«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Պեդրո Գոնսալվեշի ծառայություններով։
Eurosport-ի փոխանցմամբ՝ ՄՅՈՒ-ն մոտ է պորտուգալացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն, սակայն այս գործընթացում հանդիպում է «Լիվերպուլի» մրցակցությանը։ Անգլիայի գործող չեմպիոնները ևս ցանկանում են Գոնսալվեշին տեսնել իրենց թիմում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գոնսալվեշի հետ «Լիվերպուլը» ոչ պաշտոնական կապ է հաստատել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։