Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիան» 2:0 հաշվով հաղթեց Աֆրիկան ներկայացնող «Ալ Ահլիին»։
Գերմանական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լեվանդովսկին:
«Բավարիան» եզրափակիչում կմրցի մեքսիկական «Տիգրեսի» հետ, որը կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով հաղթել էր Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Պալմեյրասին»
Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 11-ին։