«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 23-րդ տուրում 4-1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Գոլերից մեկը խփեց «քաղաքայինների» անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։
Ստերլինգի համար սա 100-րդ գոլն էր «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օրոք։ Նա 3-րդ ֆուտբոլիստն է, ով իսպանացի մասնագետի գլխավորությամբ 100+ գոլ է խփում։
Նախկինում այսպիսի ցուցանիշ գրանցել էր «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին (211) և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն (120)։