«Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն (254), ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը այս ամառ: 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Քաղաքաբնակների» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին եւ դժվար թե այն երկարաձգվի:
Ըստ The Athletic-ի, «Մանչեսթեր Սիթին» արդեն ունի 2 թեկնածու ՝ Ագուերոյին փոխարինելու համար: Նրանք են «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն և «Սաութհեմփթոնի» հարձակվող Դանի Ինգսը:
Ագուերոն 2020/21 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է ընդամենը 9 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 2 գոլի հեղինակ: Սկզբում ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել, այնուհետև հիվանդացավ կորոնավիրուսով, բայց ապաքինվելուց հետո էլ նա չի ընդգրկվում թիմի կազմում. «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պնդում է, որ արգենտինացին պետք է մարզավիճակ ձեռք բերի: