«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար-Սուլշերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 23-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղի արդյունքը: Հանդիպումը կայացել է Մանչեսթերում և ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով: «Կարմիր սատանաները» հաղթանակը բաց են թողել ավելացված 5-րդ րոպեին.
«Մենք այս խաղում հաղթանակի էինք արժանի, բայց սա ֆուտբոլ է. դուք պետք է օգտագործեք ձեր շանսերը ու չեք կարող ամեն հարվածից հետո գոլ բաց թողնել: Մենք պետք է կենտրոնանանք թիմը բարելավելու վրա: Մենք ավելի շատ գոլեր ենք խփում, ստեղծում ենք պահեր, գերիշխում էինք խաղում ու պետք է հաղթեինք: Երկրպագուները տեսնում են, որ մենք թիմ ենք, որը փորձում է հասնել սրան»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Ուլե-Գունար Սուլշերի սաները 23 խաղից հետո 45 միավոր են վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն են զբաղեցնում: «Էվերթոնը» 37 միավորով 6-րդ տեղում է: Կառլո Անչելոտիի թիմը 2 խաղ պակաս է անցկացրել: