Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում ավարտվեց ԱՊԼ 23-րդ տուրի կենտրոնական՝ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ «Քաղաքայինները» խոշոր՝ 4-1 հաշվով հաղթանակ տարան։
36-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց մերսիսայդցիների դարպասին։ Գնդակին մոտեցած Իլկայ Գյունդողանը բարձր հարվածեց։
49-րդ րոպեին, սակայն, Գյունդողանը կարողացավ ուղղել իր սխալն ու բացեց հանդիպման հաշիվը։ 63-րդ րոպեին մրցավարն այս անգամ 11-մետրանոց նշանակեց ի օգուտ մերսիսայդցիների ու Սալահը անվրեպ հարվածով հավասարեցրեց հաշիվը։
73-րդ րոպեին Գյունդողանը դուբլ ձևակերպեց։ 3 րոպե անց աչքի ընկավ Ռահիմ Ստեռլինգը, իսկ 8-րդ րոպեին Ֆոդենը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 1-4։
Գվարդիոլայի սաները 50 միավորով գլխավորում են ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ Կլոպի սաները 40 միավորով 4-րդն են։