Ա Սերիայի 21-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունել էր «Ինտերին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։
31-րդ րոպեին միլանյան թիմի կազմում հաշիվը բացեց Բարելան, իսկ 52-րդ րոպեին Հաքիմիի փոխանցումից հետո Պերիշիչը կրկնապատկեց առավելությունը։
Թիմերին այլևս ոչինչ անել չհաջողվեց։
Տանտերերի կազմում 74-րդ րոպեին նորամուտը նշեց ռուս ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոկորինը՝ խաղադաշտ դուրս գալով Դուշան Վլահովիչի փոխարեն։
Այս կերպ, «Ինտերը» վաստակեց 47 միավոր ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Ֆիորենտինան» 22 միավորով 12-րդն է։