Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHSՃ հրապարակել է Աֆրիկայի՝ տասնամյակի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը։
Այն գլխավորում է «Լիվերպուլի» ու Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Երկրորդ տեղում նրա թիմակից սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» ու Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը։
Հիշեցնենք, որ Սալահը «Լիվերպուլում» է 2017 թվականից։