ՌՊԼ-ի չորս ակումբներ պայմանավորվել են վարձակալությամբ իրենց ֆուտբոլիստներին տրամադրել «Տամբովին», որը ֆինանսական դժվարություններ ունի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սպարտակը», «ԲԿՄԱ» -ն, «Ռոստովն» ու «Ռուբինը» պայմանավորվել են վարձակալական հիմունքներով տրամադրել ֆուտբոլիստների: «Տամբովը» կուսումնասիրի, թե ում կարող են առաջարկել ակումբները, որից հետո նրանք կորոշեն, թե որ ֆուտբոլիստներին ընտրեն՝ ըստ դիրքերի։
«Սպարտակի» ներկայացուցիչ Անտոն Ֆետիսովը հաստատել է, որ մոսկովյան ակումբը պատրաստ է օգնել «Տամբովին»:
«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Տամբովի հետ»,- ասել է նա: