150 տարի առաջ Հռոմը դարձավ Իտալիայի մայրաքաղաք: «Ռոման» ևս անմասն չի մնում այդ իրադարձությունից և պատրաստվում է նշել այդ տոնը յուրովի։
Ա Սերիայի 21-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղի համար հռոմեացիները հանդես կգան այս առիթին նվիրված հատուկ մարզաշապիկներով, որը կներառի Հռոմին նվիրված մակագրություն։
1871 թվականի փետրվարի 3-ին Հռոմը դարձավ Իտալիայի Թագավորության մայրաքաղաք:
«Յուվենտուս» — «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա Թուրինում, փետրվարի 6-ին: