Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը, չնայած կորոնավիրուսի համաճարակին, այս տարի կանցկացվեն 100% հավանականությամբ: Այս կարծիքը Nikkei թերթին տված հարցազրույցում հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը:
«100%-ով վստահ եմ: Դժվար է, բայց Տոկիոյի խաղերը կկայանան», — ասել է նա: Քոութսը նաև հերքել է Օլիմպիական խաղերի հերթական հետաձգման հավանականությունը:
«ՄՕԿ-ը, Խաղերի կազմկոմիտեն, Ճապոնիայի կառավարությունը և Տոկիոյի վարչակազմը վճռական են տրամադրվել այս խաղերը անկցնելուն: Մենք պահպանել ենք մեր վճռականությունը: Եվ դրան ոչ մի խոչընդոտ չենք տեսնում»,- ասել է կոմիտեի փոխնախագահը: