«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 22-րդ տուրում 2-0 հաշվով հաղթեց «Բարնլիին»։ Ռահիմ Ստերլինգը խփեց իր թիմի երկրորդ գնդակը։
Opta-ն հաղորդում է, որ Պեպ Գվարդիոլայի՝ «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու ժամանակ Ստերլինգը ուղիղ մասնակցություն է ունեցել «քաղաքայինների» 154 գոլերի բոլոր մրցաշարերում։ Նա 99 գոլ է խփել ու 55 գոլային փոխանցում կատարել։
Սա լավագույն ցուցանիշն է «Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլայի պաշտոնավարման ընթացքում։ Այս ցուցանիշով Ստերլինգը 8 միավորով ավել է հաջորդող խաղացողից։