«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը կիսվել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Հեդիրայի «Հերտա» տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով:
«Ուրախ եմ, որ Սամին վերադարձավ: Նա մեծացել է Բունդեսլիգայում, «Շտուտգարտի» հետ չեմպիոնությունը նվաճել է շատ երիտասարդ տարիքում և հեղինակություն ձեռք բերել: Նա տեղափոխվեց արտերկիր, որտեղ խաղում էր «Ռեալում» ու «Յուվենտուսում»:
Դա նաև ցույց է տալիս գերմանացի խաղացողների որակը վերջին 10-15 տարիների ընթացքում: Ցույց է տալիս, որ նրանք կրկին պահանջարկ ունեն արտերկրում:
Հետաքրքրվել եմ, թե ինչպես է նա վերադառնալուց հետո, բայց, իհարկե, հուսով եմ, որ ուրբաթ երեկոյան («Բավարիան» ընդդեմ «Հերտայի») նրա համար լավ չի լինի (ծիծաղում է)»,- մեջբերում է Մյուլլերին «Բավարիայի» մամուլի ծառայությունը: