Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերը ավարտվեցին։
«Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել էր «Ատալանտային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին։
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում առաջին խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»։