Եվրոպայի չեմպիոն Ալյոնա Կոստորնայան չի մասնակցի գեղասահքի թիմային մրցաշարին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերին Կոստորնայան վարակված է եղել կորոնավիրուսով, այդ պատճառով նա բաց թողեց Ռուսաստանի առաջնությունը:
«Մարզչի և մարզիկի որոշմամբ ՝ հիվանդությունից թերի ապաքինվելու պատճառով, գեղասահորդուհին չի կարողանա ելույթ ունենալ այս մրցաշարում», — ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտարարել է Մոսկվայում անցկացվող թիմային մրցաշարի մասին: Նշենք, որ թիմերի ավագները կլինեն ռուս գեղասահորդներ Ալինա Զագիտովան և Եվգենիա Մեդվեդևան: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 10 միլիոն ռուբլի։
Այս շաբաթ ArmSport-ը անդրադարձել էր այս մրցաշարին․ մանրամասները՝ այստեղ։