Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» շարունակում է ուսումնամարզական հավաքը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը և սպորտային տնօրեն Հակոբ Չալիկյանը հանդիպում են ունեցել ԱՄԷ-ի բարձրագույն լիգայի առաջատար «Շարժա» ֆուտբոլային ակումբի նախագահ պրն. Աբդուլահ Ալ-Էժլահի հետ:
Պողոս Գալստյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և ուսումնամարզական հավաքին աջակցելու համար: Քննարկվել են մարզաբազայի ենթակառուցվածքի և հետագա համագործակցության հետ կապված հարցեր: