«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլը կարծիք է հայտնել իր թիմի՝ անգլիական Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտության մասին․
«Այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, միշտ դժվար է 11-ը 11-ի դեմ ձևաչափով, ուր մնաց երբ խաղի մեկնարկից երկու րոպե անց արդեն կորցնում ես խաղացողիդ։
Երկրորդ կեսում մենք փորձեցինք հնարավորինս երկար մեր դարպասն անառիկ պահել, որպեսզի արդյունքում նորից 9 գոլ բաց թողնենք։ «Լեսթերից» կրած 0-9 հաշվով պարտությունից հետո մենք կարողացանք հավաքվել, հուսով եմ՝ այդպպես կլինի նաև այս անգամ։
90 րոպեն կարող է շատ երկար տևել։ Արդյունքը կա, ու մենք պետք է նորից ապրենք դրա հետ։ Ընդհանուր առմամբ մենք լավ մրցաշրջան ենք անցկանցում, այսօր ոչ ոք նման բան չէր սպասում։ Սա չի արտացոլում այն, ինչ մենք արել ենք մրցաշրջանի ընթացքում։ Դժվար է բացատրել, թե ինչ է տեղի ունենում իմ գլխում․ մենք նորից պետք է հաղթահարենք սա»,- «Սաութհեմփթոնի» խոսքերն է փոխանցում BBC-ն։