«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» հետ խաղում փոխարինելու մասին (2-1), այն բանից հետո երբ պորտուգալացին դուբլ ձևակերպեց․
«Ես հասկանում եմ, որ Ռոնալդուն գոհ չէր փոփոխությունից, բայց ճիշտ էր նրան Ա Սերիայի խաղից առաջ հանգիստ տրամադրելը, նույնիսկ եթե խոսքը մի քանի րոպեի մասին է։ Կրիշտիանուն չէր կարող ավելի լավ պատասխանել քննադատներին, քան այսօր։ Մեր կազմը լի է չեմպիոններով, և մենք դրանից պետք է առավելագույնը քաղենք»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
«Յուվենտուսի» և «Ինտերի» միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 9-ին Թուրինում։ Եզրափակչի մյուս ուղեգիրը կխաղարկեն «Նապոլին» և «Ատալանտան»։