Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան ներկայացրել է նախորդ տասնամյակի Եվրոպայի հավաքականը։
Թիմում ներառվել են ՈՒԵՖԱ-ի կազմում գտնվող երկրների լավագույն ֆուտբոլիստները 2011-ից 2020 թվականների ընթացքում։
Դարպասապահ — Մանուել Նոյեր (Գերմանիա),
Պաշտպաններ — Ֆիլիպ Լամ (Գերմանիա), Սերխիո Ռամոսը (Իսպանիա), Վիրջիլ վան Դայկ (Նիդերլանդներ), Լեոնարդո Բոնուչի (Իտալիա),
Կիսապաշտպաններ — Տոնի Կրոս (Գերմանիա), Անդրես Ինիեստա (Իսպանիա), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա), Կևին դե Բրույնե (Բելգիա),
Հարձակվողներ — Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան)։