«Արարատ-Արմենիային» է միացել 29-ամյա սերբ դարպասապահ Նիկոլա Պետրիչը: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Պետրիչը Հանդես է եկել «Բորաց Չաչակ», «Մլադոստ», «Չուկարիչկի», հունական «Պանաչաիկի» և այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Պրոլետեր Նովի Սադ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնն այս օրերին հավաք է անցկացնում ԱՄԷ-ում: