ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց ռուսական «Ռոդինայի» հետ:
Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Երևանյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Ջեյսոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոդինան» խաղացել էր «Փյունիկի» հետ: Երևանյան թիմը հաղթել էր նվազագույն հաշվով: