Հարձակվող Էդին Ջեկոն վերադարձել է «Ռոմայի» մարզումներին, հայտնում է Il Messaggero-ն:
Նախկինում բոսնիացին հեռացվել էր հիմնական թիմից ՝ թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ կոնֆլիկտի պատճառով, չնայած ակումբը նշում էր վնասվածքը՝ որպես նրա բացակայության պաշտոնական պատճառ:
Առավոտյան Ջեկոն մասնակցել է մարզմանը այլ ֆուտբոլիստների հետ, ովքեր բաց էին թողել Վերոնայի դեմ խաղը կիրակի օրը: Ըստ աղբյուրի, Ֆոնսեկան և 34-ամյա հարձակվողը հաշտվել են: