«Բարսելոնան» լուրջ փողեր է պարտք թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տվյալներով՝ մինչև հունվարի վերջ ակումբը պիտի արգենտինացի հարձակվողին 72 մլն եվրո վճարեր, բայց Լիոնելը ստացել է 8,5 մլն եվրոն։ Այս կերպ, ակումբը ֆուտբոլիստին պարտք է 63,5 մլն եվրո աշխատավարձից ու նկարների իրավունքներից։
Հիշեցնենք, որ իսպանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել համաձայն որի՝ 4 տարվա պայմանագրի համար Մեսսին պիտի 555 մլն եվրո ստանար։ 138 մլն եվրոն մրցաշրջանի համար ֆիքսված, գումարած պարգևավճարները։ Մի փոքր ավելի՝ 115 մլն եվրո վճարվել է միայն պայմանագիրը կնքելու համար։ Գրեթե 78 մլն եվրո՝ որպես հավատարմության բոնուս։ Դրանից հետո տեղեկություն էր տարածվել, որ Մեսսին մտադիր է դատի տալ ակումբի ղեկավարությանը պայմանագրի վերաբերյալ ինֆորմացիայի արտահոսքի համար։