Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունեց«Վերոնային» (3-1):
Առաջին խաղակեսի 20-րդ րոպեին Ջանլուկա Մանչինին գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը:
Երկու րոպե անց, գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով հեռահար հարվածով կրկնապատկեց խաղի հաշիվը: Սա Հենրիխի 9-րդ գնդակն էր Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում:
29-րդ րոպեին Բորխա Մայորալը երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը ՝ հաշիվը դարձնելով 3-0:
Երկրորդ խաղակեսի միջնամասում «Վերոնան» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը. գոլը խփեց փոխարինման մտած Էբրիմա Կոլեյը:
Այսպիսով, «Ռոման» վաստակեց 40 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական: