Կայացել են Լիգա 1-ի 22-րդ տուրի հանդիպումները, որոնցից մեկում «Լորիանը» 3-2 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին:
Տանտերերի կազմում գոլերը խփեցին Լորան Աբերգելը (36-րդ րոպե), Յոան Վիսան (80) և Թերեմ Մոֆին (90 + 2): Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը ՝ 45-րդ և 58-րդ րոպեներին 11 մետրանոց հարվածներից:
«Լորիանը» վաստակեց 18 միավոր, և այս ցուցանիշով 18-րդն է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում: ՊՍԺ-ն 22 խաղից հետո 45 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:
Մրցաշարային աղյուսակը 48 միավորով գլխավորում է «Լիլը», իսկ երկրորդ տեղում «Լիոնն» է, որն իր ակտիվում ունի երկու միավոր պակաս։
Լիգա 1․ 22-րդ տուր
Լիոն-Բորդո 2-1
Գոլերը ՝ Տոկո Էկամբի 32, Դուբուա Լեո 90 + 2 — Կալու Սամուել 55
Մոնպելյե — Լանս 1-2
Նիցցա — Սենտ Էթյեն 0-1
Անժե — Նիմ 3-1
Բրեստ — Մեց 2-4
Լորյան — ՊՍԺ 3-2
Ստրասբուրգ-Ռեյմս 0-1
Լիլ-Դիժոն 1-0
Նանտ-Մոնակո 1-2
Օլիմպիկ Մարսել-Ռենն հանդիպումը հետաձգվել է