ԱՊԼ-ի 21-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիդսին» (1-3):
Հարվեյ Բարնսի 13-րդ րոպեին խփած գնդակին, 15-րդ րոպեին պատասխանեց Սթյուարտ Դալասը:
71-րդ րոպեին Պատրիկ Բեմֆորդը հաղթանակ պարգևեց հյուրերին:
Այսպիսով, «Լիդսը» վաստակեց 29 միավոր և հավասարվեց 11-րդ դիրքում ընթացող «Սաութհեմփթոնին»: «Լեսթերն» իր ակտիվում ունի 39 միավոր և գտնվում է երրորդ հորիզոնականում: