Դասթին Պորյեի կինը՝ Ջոլին, գնացել էր Քոնոր Մաքգրեգորի հանդերձարան այն բանից հետո, երբ նրա ամուսինը UFC 257-ում երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց իռլանդացուն:
Ջոլին շնորհակալություն է հայտնել Քոնորին՝ 500.000 դոլար «Good Fight» հիմնադրամին նվիրաբերելու համար:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը Աբու Դաբիում կայացած UFC 257 մրցաշարում պարտվեց ամերիկացի Դասթին Պորիեին: