«Աչաջուր ֆուտբոլային ակումբ» ՀԿ Խորհուրդը երեկ հրավիրած նիստում քննարկել է ՀՖՖ Արտահերթ ժողով գումարելու մասին «Արարատ ՖԱ» ՀՁ ՓԲԸ, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ, «Դիլիջան ֆուտբոլային ակումբ» ՓԲԸ, «Դովեղ ֆուտբոլային» ՀԿ, «Էրեբունի ՍԱ» ՀԿ, «Էրեբունի-Դիլիջան ՄԱ» ՀԿ, «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների» հասարակական կազմակերպության, «Սեւան ֆուտբոլային ակումբ» ՍՊԸ, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ հրավերը/գրությունը։
«Աչաջուր ֆուտբոլային ակումբ» ՀԿ Խորհուրդը որոշել է մերժել գործընկեր կազմակերպությունների հրավերը և չմասնակցել այդ միջոցառմանը:
Այն տեղի կունենա փետրվարի 1-ին Գյումրի քաղաքում։