ԱՊԼ-ի 21-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հանդիպեց «Շեֆիլդ Յունայթեդին» (1-0):
Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ տանտերերի բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, ով 9-րդ րոպեին գրավեց Ռեմսդեյլի պաշտպանած դարպասը:
Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 44 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: