«Արսենալի» բրազիլացի հարձակվող Վիլիանը ՄՅՈւ-ի դեմ խաղում (0-0) անցկացրեց իր 250 հանդիպումն ԱՊԼ-ում, տեղեկացնում է Sky Sports-ը:
Վիլիանը փոխարինման մտավ 21-րդ րոպեին և դարձավ բրազիլացի առաջին ֆուտբոլիստը, ով այդքան հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնությունում:
🇧🇷 Willian is on and he becomes the first Brazilian player to reach 250 PL appearances pic.twitter.com/al6bjCUQv6
— Sky Sports Statto (@SkySportsStatto) January 30, 2021
Նշենք, որ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Լուկաս Լեյվան, ով «Լիվերպուլի» կազմում 247 հանդիպում էր անցկացրել: