«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էրիկ Պուլգարը կարող է կարիերա շարունակել Իսպանիայում: Այս մասին հաղորդում է transfermarketweb.com-ը:
Աղբյուրի համաձայն, «Վալենսիան» հետաքրքրություն է ցուցաբերում 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Ֆուտբոլիստի պայմանագիրը իտալական ակումբի հետ գործում է մինչև 2023-ի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում նա Ա Սերիայում անցկացրել է 13 հանդիպում: