«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չինաստանում ամենահայտնի ֆուտբոլիստը՝ Mailman Group-ի վարկածով։
Չինական սպորտային թվային գործակալությունը ուսումնասիրություն է անցկացրել սոցիալական Weibo և Douyin կայքերում և անվանել է երկրում ամենահայտնի երեք ֆուտբոլիստներին։
Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն է, իսկ եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։