Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Սևիլյան» ընդունեց «Վալենսիային» (3-0):
Տանտերերը բոլոր գնդակները խփեցին առաջին խաղակեսի ընթացքում. դուբլի հեղինակ դարձավ Լյուկ դե Յոնգը, մեկ գոլ էլ հեղինակեց Իվան Ռակիտիչը:
Այսպիսով, «Սևիլյան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչ: