Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի (ECA) ղեկավար Անդրեա Անիելին աջակցել է Չեմպիոնների լիգայի բարեփոխման նախագծին՝ նշելով, որ եվրոպական մրցակցությունը պետք է բաց մնա բոլորի համար:
Անիելիի հայտարարությունը, որը նաև «Յուվենտուսի» նախագահն է, կարող է էական ազդեցություն ունենալ «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսի ՝ ՈՒԵՖԱ-ի կողմից չվերահսկվող նախագծի իրականացման հեռանկարների վրա՝ Սուպեր Լիգա, որը միավորելու է եվրոպական բարձրակարգ թիմերը և ինչ որ տեղ կիմաստազրկի Չեմպիոնների լիգան:
Սուպեր Լիգայի նախագիծը, որը ենթադրում է գրանդ ակումբների փաստացի տարանջատում առանձին, ՈՒԵՖԱ-ի կողմից չվերահսկվող մրցաշարում, կարծես կորցրել է իր ամենաազդեցիկ աջակիցներից մեկին:
Չորեքշաբթի օրը ECA-ի ղեկավար, Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին Think Sport 2021 համաժողովում ասաց, որ աջակցում է Չեմպիոնների լիգայի ՈՒԵՖԱ-ի բարեփոխմանը, որն իրականացվում է որպես Սուպեր Լիգայի հակակշիռ: Նա նշեց, որ եվրոպական մրցաշարը պետք է բաց մնա բոլորի համար: «Որպես ղեկավարներ, մենք պետք է համոզվենք, որ ամեն ինչ հիմնված է սպորտային սկզբունքի վրա: Կարիք չկա կենտրոնանալ բացառապես մեծ առաջնությունների վրա (թոփ-5): Մենք պետք է երաշխավորենք, որ մյուս առաջնությունները ունենան համապատասխան ներկայացուցչություն եվրոպական մրցաշարերում», — ասել է Անիելին:
Փաստորեն, նա արձագանքեց այն ամենին, ինչ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է ՝ պնդելով, որ ցանկացած փակ լիգայի ստեղծումը հակասում է կազմակերպության սկզբունքներին: Եվ հաշվի առնելով, որ ավելի վաղ Անդրեա Անիելին էր համարվում էր Սուպեր լիգայի ստեղծման ակտիվ աջակիցներից մեկը, կարելի է ասել, որ նախագծի հեռանկարները, որոնք արդեն անհասկանալի են, այժմ դառնում են բավականին մշուշոտ:
Վերջերս ՖԻՖԱ-ն հայտնել էր, որ չի ճանաչում Եվրոպական Սուպեր Լիգայի ստեղծման գաղափարը, նշելով՝ որ թույլ չի տա մասնակից թիմերին մասնակցել կազմակերպության հովանու ներքո գտնվող միջազգային մրցաշարերին: