«Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը ապաքինվում է աջ ոտքի ազդրի ջլի վնասվածքից, որը նա ստացել էր Լա լիգայի 15-րդ տուրի «Գրանադայի» դեմ խաղում (2-0):
Marca-ն գրում է, որ բրազիլացի խաղացողին մոտ մարդիկ շատ լավատես են նրա վերականգման հարցում ու հուսով են, որ բրազիլացին կվերադառնա դաշտում մարզումների հաջորդ շաբաթ։ Ռոդրիգոն շատ ոգևորված է իր վերադարձով, սակայն չի պատրաստվում շտապել։
Հիշեցնենք, որ սպասվում էր, որ Ռոդրիգոն բաց կթողնի մոտ 3 ամիս ու դաշտ կվերադառնա մարտին։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը մասնակցել է 17 խաղի, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։