«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, որ նախատեսում է քննարկել պայմանագրի երկարաձգումը ակումբի հետ։
«Ես ունեմ գործող պայմանագիր։ Ես այստեղ եմ, քանի որ հաճույք եմ ստանում խաղից։ Բոլորը գիտեն, որ իմ պայմանագրի ժամկետին մեկ տարի է մնացել։ Ես պատրաստվում եմ խոսել ակումբի հետ։ Տեսնենք, թե ինչով այդ ամենը կավարտվի։
Հիմա իմ նպատակը ինչ-որ մի բան հաղթելն է։ Դա միակ բանն է, ինչի մասին ես մտածում եմ։ Ուզում եմ հաղթել։
Ինձ պետք է այդ ճնշումը։ Ես ուզում եմ խաղալ թոփ-խաղացողների ու թոփ-ակումբների դեմ, դա լավ ճնշում է։ Դա իմ շարժիչն է»,-ասել է Պոգբան BT Sport-ի եթերում Ռիո Ֆերդինանտի հետ զրույցում։