Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ հունվարի 28-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
⚽ Անգլիա
Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում կկայանա ոչ միայն այս տուրի, այլ ընդհանրապես, այս մրցաշրջանի կենտրոնական հանդիպումներից մեկը։ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Լիվերպուլին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Կլոպի թիմը իր ակտիվում ունի 34 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը , իսկ Մոուրինյուի թիմը ունի ընդամենը մեկ միավոր պակաս՝ 33։
Կլոպ-Մոուրինյու դիմակայություն, հիանալի մարզավիճակում գտնվող Սալահ, Սոն-Քեյն գերարդյունավետ դուետ․․․ այսօր իսկապես սպասվում է շատ հետաքրքիր հանդիպում։
📺 «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպման հեռարձակումը նախատեսված է Հ2 հեռուստաընկերության ուղիղ եթերում։
🏆 Իսպանիա
Իսպանիայի գավաթի խաղարկությունում կկայանան 2 հանդիպումներ․
«Նավալկարներո»-«Գրանադա» 22։00
«Ալկոյանո»-«Աթլետիկ» 00։00
🇮🇹🏆 Իտալիայի գավաթ․ 1/4 եզրափակիչ
Իտալիայի գավաթի խաղարկությունում կկայանա միայն մեկ հանդիպում։
«Նապոլին» սեփական հարկի տակ կընդունի «Սպեցիային» ․ հանդիպման մեկնարկը՝ 00։00