«Միլանի» պաշտպան Մատեո Մուսակիոն կարիերան կշարունակի «Լացիոյում», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մուսակիոն 2017 թվականին էր «Վիլյառեալից» տեղափոխվել Ա Սերիա:
30-ամյա պաշտպանը «Լացիոյում» տարեկան կվաստակի 1 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում նա ընդամենը 1 հանդիպման է մասնակցել: