«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան կարծիք է հայտնել Լեո Մեսսիի ՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է Goal-ը:
«ՊՍԺ-ն հայտարարում է, որ ցանկանում է գնել Մեսսիին: Կարծում եմ, որ դա անհարգալից վերաբերմունք է մեր ակումբի նկատմամբ:
Նրանք խախտում են բարոյական կանոնները ՝ ազդելով մեկ այլ ակումբի կենսագործունեության վրա:
Մենք պետք է խոսենք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ. նրանք պետք է սաստեն ՊՍԺ-ին»,-ասել է Լապորտան:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 7-ին: